«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում մենք բա­վա­կան թույլ ենք

Տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում մենք բա­վա­կան թույլ ենք
14.07.2020 | 13:16

Ա­մեն ան­գամ, երբ սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պեր են լի­նում, Ադր­բե­ջա­նը եր­կու ձևա­չա­փով է գն­դա­կո­ծում՝ ռազ­մա­կան և տե­ղե­կատ­վա­կան։ Ե­թե ա­ռա­ջի­նի դեպ­քում մեր զի­նու­ժը շատ լավ գի­տի իր գոր­ծը, ա­պա տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում մենք բա­զում խն­դիր­նե­րի ենք հան­դի­պում։ Ե­րեկ ևս ողջ օրն ադր­բե­ջան­ցի­նե­րը հա­մա­ցան­ցը ո­ղո­ղել էին կեղծ տե­ղե­կատ­վու­թյամբ, ո­րոնց խայ­ծը ո­րոշ հայ օգ­տա­տե­րեր կուլ էին տվել։ Էլ չենք խո­սում այն մա­սին, որ հայ օգ­տա­տե­րե­րի է­ջե­րը կոտ­րե­լով` մո­լո­րեց­նող տե­ղե­կու­թյուն­ներ էին տա­րա­ծում։ Բնա­կա­նա­բար մենք այս հար­թու­թյու­նում մեծ խն­դիր­ներ ու­նենք, այս օ­ղա­կը շատ թույլ է ու ան­կազ­մա­կերպ, իսկ ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմն ա­մե­նաազ­դե­ցիկն է ու ա­մե­նաա­րագ ար­դյունք ա­պա­հո­վո­ղը։


Կի­սա­պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում գտն­վող մեր երկ­րում պետք է հա­տուկ ինս­տի­տուտ­ներ լի­նեն, թե­կուզ պե­տա­կան օ­ղակ­նե­րում գոր­ծող, ո­րոնց գոր­ծա­ռույ­թը պի­տի լի­նի թշ­նա­մու տե­ղե­կատ­վա­կան հար­ձա­կում­նե­րին դի­մա­կա­յե­լը և հա­կա­հար­ված­ներ տա­լը։ Սա­կայն ինչ­պես շատ հար­ցե­րում, այս­տեղ էլ օր­վա իշ­խա­նու­թյու­նը «նոր» քա­ղա­քա­կա­նու­թյուն մշա­կեց։ Նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ կար փոր­ձա­գետ­նե­րից կազմ­ված կո­րիզ, ո­րը հա­ջո­ղո­ղու­թյամբ պայ­քա­րում էր հա­կա­հայ­կա­կան տե­ղե­կատ­վա­կան ար­շա­վի դեմ, սա­կայն այս իշ­խա­նու­թյուն­նե­րը հրա­ժար­վե­ցին նրա ծա­ռա­յու­թյուն­նե­րից։ Հի­մա նրանք ան­հա­տա­պես պայ­քա­րում են, բայց թի­մա­յին, հա­մա­կարգ­ված աշ­խա­տանք չկա։ Իսկ ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­կան հնարք­նե­րը գնա­լով նոր հո­րի­զոն­ներ են նվա­ճում, ո­րով­հետև դրանց դի­մա­կա­յող­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի թիվն ա­վե­լի է նվա­զել։


Մնում է ա­պա­վի­նել այս գոր­ծի ի­րա­կան նվի­րյալ­նե­րին, ո­րոնք ան­կախ քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան վե­րա­բեր­մուն­քից, շա­րու­նա­կում են ի­րենց դիր­քերն ա­մուր պա­հել տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում։ Սա­կայն պա­տե­րազ­մող երկ­րում չու­նե­նալ թշ­նա­մու հետ տե­ղե­կատ­վա­կան պայ­քա­րի հա­տուկ «ստո­րա­բա­ժա­նում», նշա­նա­կում է տա­նուլ տալ պա­տե­րազմն այս հար­թու­թյու­նում։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 15074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ